Երեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայիհատվածում հրադադարի պայմանները չենկատարվում, պաղեստինցի երեխաները շարունակում ենզոհվել, իսկ հումանիտար իրավիճակը մնում է աղետալի: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմըգործում է 2025 թվականի հոկտեմբերից, սակայն իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինի տարածքին։
«Հրադադարը ձեռքէ բերվել, սակայն դրա պայմանները չեն կատարվում։ Երեխաները շարունակում են մահանալ։ Դա սարսափելի իրավիճակ է», – ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած՝ Գազայի խաղաղությանծրագրիդանդաղիրականացման վրա։ Նրախոսքով՝ Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում ինչպես այնտեղ հումանիտար օգնության արդյունավետ առաքման, այնպես էլ բուն ծրագրի իրականացման համար:
«Դրան պետք է վերջ տալ»,-հայտարարել Է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որը հաստատվել է 2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, նախատեսում է հրադադար, Գազայի հատվածի կառավարման համար տեխնոկրատական վարչակազմի ստեղծում, զինված խմբավորումների զինաթափում և միջազգային ուժերի տեղակայում:



