Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2027 թվականին ՀՆԱ-ն կանխատեսվում է 13 տրիլիոն 614 մլրդ դրամ։ Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ-ի 26,5 տոկոսը։ Հարկային եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 463 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 25,4 տոկոսն է․ այն 2026 թվականի համեմատ պլանավորվում է բարելավել 0,6 տոկոսային կետով։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վերոնշյալ տվյալները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 29,9 տոկոսն է։ Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,6 տոկոսը՝ 761 մլրդ դրամ՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված 704 մլրդ դրամի համեմատ։

Կապիտալ ծախսերի 44 տոկոսը կկազմեն պաշտպանության ծախսերը։ 2026 թվականի համեմատ աճ կարձանագրվի Առողջապահության նախարարությունում 136 մլրդ դրամով, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունում՝ 91 մլրդ դրամով, Պաշտպանության նախարարությունում՝ 53 մլրդ դրամով։ Ուժային ոլորտում այն կլինի 835 մլրդ դրամ՝ 13 տոկոս աճով, տնտեսական ոլորտում՝ 496 մլրդ դրամ՝ 10 տոկոս աճով, սոցիալական ոլորտում՝ 1 տրլիլիոն 868 մլրդ դրամ՝ 15 տոկոս աճով, օրենսդիր և գործադիր ծախսեր՝ 668 մլրդ դրամ՝ 5 տոկոս աճով, արդարադատություն՝ 82 մլրդ դրամ, ապարատային մարմիններ՝ 29 մլրդ դրամ՝ 10 տոկոս նվազմամբ, Կառավարության պահուստային ֆոնդ՝ 93 մլրդ դրամ։

Նախարարը խոսել է նաև տնտեսական զարգացումների ու միջազգային շուկաներում իրավիճակի մասին։ 2026 թվականին դրական տնտեսական զարգացում է արձանագրվել։ Միջազգային շուկաներում առկա է գնաճային միջավայր, պղնձի և նավթի գների աճ։ Վահե Հովհաննիսյանի խոսքով կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում նավթի գները կնվազեն. նախորդ շաբաթ այդ նվազումը նկատելի էր։ «Հայաստանից արտահանման ծավալները նվազում են, բայց եթե մենք մաքրում ենք վերաարտահանումը, ապա արտահանման ծավալներն աճում են։ Մենք կառուցել ենք մեր ենթադրություններն այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարի այդ վերաարտահանման գործոնն ավելի փոքր կլինի կամ ընդհանրապես չի լինի»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրամական փոխանցումները շարունակում են աճել 21,5 տոկոսով․ այս պայմաններում Կենտրոնական բանկն իրականացրել է միջամտություններ, որոնց արդյունքում ռեզերվներն էականորեն աճել են։

Պատգամավորների հարցերի շրջանակում Վահե Հովհաննիսյանը խոսել է արտաքին միջավայրի կանխատեսումների ու բյուջեի վրա դրանց ազդեցության, ծրագրային ցուցանիշների, տնտեսության վրա վերջին շրջանում որոշ բիզնեսների փակման ազդեցության, ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունների, արտահանման ուղղությունների և ոլորտային այլ հարցերի վերաբերյալ։

 
Ո՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ