Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ոչինչ այնքան խոր և համակողմանի չի բնորոշում որևէ բռնատիրական ռեժիմի էությունը, որքան կոնկրետ մարդկանց հետ տեղի ունեցած ողբերգությունները, կոնկրետ ճակատագրերի խորտակումը: Նիկոլ Փաշինյանի՝ արդեն ավելի քան 8 տարի տևող իշխանավարման ընթացքը հազարավոր մարդկանց կյանքերի անժամանակ ընդհատման, մահվան, ողբերգությունների ու աղետային կորուստների պատմություն է:

 Բայց խոսքը միայն պատերազմի մասին չէ: Ցավոք, օրինակները շատ են: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեց Փաշինյանի «ավտոբուս»-ավտոշարասյան մեքենաներից մեկը՝ ընդհատելով թե՛ երիտասարդ կնոջ, թե՛ նրա ապագա բալիկի կյանքը: Գործնականում ոչ ոք իրական պատիժ դրա համար չկրեց:

 Պրոդյուսեր, հրապարակավ հակաիշխանական դիրքորոշումներով հանդես եկող Արմեն Գրիգորյանին մեղադրեցին «ատելություն սերմանելու» հոդվածով, 2022 թ. մայիսի 17-ին կալանավորեցին, իսկ 2022 թվականի հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում նա մահացավ: Սիրտը չդիմացավ: Դառը մխիթարանք է թերևս միայն այն, որ Արմենը չտեսավ` ինչպես է հայաթափվում Արցախը...

Եվ հենց Արմեն Գրիգորյանն էր, որ 2021 թվականի փետրվարին, հարցազրույցներից մեկի ժամանակ արեց հետագայում մարգարեական կանխատեսման ու զգուշացման վերածված հայտնի արտահայտությունը. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

Անցել է ավելի քան 5 տարի, ինչ հնչել է այդ զգուշացումը: Եվ անցել է ավելի քան 4 տարի, ինչ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում: Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ իշխող ռեժիմը մահվան մատնեց իր դեմ հանդես եկող մարդուն:

 Մահերը շարունակվում են: Իշխանության մեղքով մահերը:

Վերջինն այդ շարքում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված և գործնականում այդ պատճառով կալանավորված Արսեն Գևորգյանն է: Կենսուրախ, կյանքով լի, ժպտադեմ, 46 տարեկան տղամարդուն ընտրությունից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին կալանավորեցին (իբր, ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով), իսկ նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշենի» բանտ մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրեց մարդու մահը, նախնական վարկածով՝ սրտի կանգ, ինֆարկտ...

Այն, որ Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունն ու մեղքը Փաշինյանի իշխանության վրա է, կարծում ենք, ակնհայտ է բոլորին, բացի քպական «վերնախավից»:

Արսեն Գևորգյանի բանտային մահը, ինչ խոսք, ցնցել է հասարակության զգալի մասին, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, միասին կամ առանձին հանդես են եկել խիստ հայտարարություններով, երեկ «Ուժեղ Հայաստանը» անգամ Երևանում Եվրամիության ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացրեց: Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք իրենց այնպես են դրսևորում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ, կածես արտառոց ոչինչ չի եղել: Այդպես էլ ասում են, թե՝ «մարդիկ ինֆարկտից ազատության մեջ էլ են մահանում...»:

Ու մարդկայնության, բարոյականության տեսակետից սա ամենից սարսափելի երևույթներից մեկն է. իշխանության ներկայացուցիչների հրապարակային վարքում չի նկատվում ոչինչ այն ամենից, ինչը բնորոշում են որպես՝ «խղճի խայթ», «մեղքի զգացում», «ապրումակցում», ցավ...

Հակառակը՝ պրոիշխանական քարոզիչներն ու քարոզչամիջոցները մարդուն շարունակում են հետմահու վարկաբեկել ու արատավորել: Ու դա անում են գիտակցաբար, դա անում են, որպեսզի արդարացնեն... անարդարացնելին՝ մարդուն կյանքից զրկելը, մարդու կյանքը խլելը: Հազիվ թե կարելի էր այլ բան սպասել դագաղի կափարիչներ «պարացնելով» իշխանության եկածներից, բայց նույնիսկ այդ պարագայում ուղղակի ահավոր է տեսնել ապամարդկայնացման նման դրսևորումները...

Դա միաժամանակ խորությամբ բնորոշում է օրվա իշխանության ուղնուծուծով բռնատիրական բնույթը: Այն, որ այդ իշխանությունը, հանուն իր աթոռները պահելու, ընդունակ է ամեն ինչի, իսկ իրեն գործնականում մերժած հանրությանը ոչինչ չունի առաջարկելու, բացի կալանավորումներից, մահերից ու պատերազմով սպառնալուց:

Կալանավորումների մասին: Ու սա առանցքային հարցն է: Փաշինյանի իշխանության օրոք կալանքը դարձել է ընդդիմության, իշխանությանը հակաճառողների, իշխանության որոշումները չընդունողների դեմ պայքարի բութ գործիք:

Օրինաչափ է, որ նման իշխանության պայմաններում այսօր կալանավորված են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական ղեկավարները: Բացի այն, որ դա օրվա իշխանությանը բնորոշում է որպես բռնատիրական և հակաժողովրդավարական, կալանքը վերածվել է հասարակությանը ահաբեկելու, ռեպրեսիվ տեռորի ենթարկելու, անհամաձայնության ցանկացած դրսևորում խեղդելու միջոց:

Ցանկացած նորմալ իրավաբան կբացատրի, որ կալանքը խափանման ծայրահեղ միջոց է, որը կիրառվում է, եթե կան հիմնավոր կասկածներ, որ մեղադրվող(ներ)ը կարող է խուսափել քննությունից, օրինակ՝ փախչել կամ խոչընդոտել քննության ընթացքին կամ ազդել այդ ընթացքի անաչառության վրա: Դա՝ իրավական տեսանկյունից:

Մինչդեռ Հայաստանում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, առավել ևս՝ վերջին 2-3 տարիներին կալանքը վերածվել է շատ կոնկրետ քաղաքական պատժիչ «գործիքի»: Բութ «գործիքի»: Կալանքը ժամանակակից Հայաստանում դադարել է իրավաքննչական կամ դատաիրավական երևույթ լինելուց, այն վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդնեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիքի:

Կալանքը Փաշինյանի իշխանության համար դարձել է ընդդիմադիր գործիչներին ոչ միայն հալածելու, հնարավորինս լռեցնելու, կաշկանդելու, այլև խոշտանգելու միջոց:

Ինչի մասին է խոսքը, եթե իշխանությունը հրահանգում է անկողնային հիվանդին պատգարակով քարշ տալ դատարանի դահլիճ, իսկ կառավարության ղեկավարը դեմքի՝ «հոգիս փառավորվում է» արտահայտությամբ խրախուսում ու գովաբանում է դա:

 Մարդը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ընտրվում համայնքի ղեկավար, բայց քանի որ Փաշինյանի կողմնակիցը չէ, այլ ընդդիմադիր, մեղադրանքներ են հորինում, կալանավորում, մի քանի տարի պահում բանտում, իսկ հետո նա դատարանում ճանաչվում է անպարտ, այսինքն՝ արդարացվում է...

Բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրելու մարդու կյանքից խլված տարիների ու առողջության համար: Ինչպես, հնարավոր է, ոչ ոք պատասխանատվություն չի կրի Արսեն Գևորգյանի մահվան համար: Իսկ ո՞վ պատասխանատվություն կրեց Փաշինյանի նախընտրական պաստառը վնասելու (վարչական իրավախախտում, որ ընդամենը տուգանք է ենթադրում) համար ոստիկանություն տարված, այնտեղից՝ հոգեբուժարան տեղափոխված ու հետո իբրև թե ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի մահվան համար...

Կալանքից բացի, Փաշինյանի իշխանությունն ու քպական քարոզիչները նույնպիսի բութ գործիք են դարձրել մարդկանց, ընդդիմախոսներին «ներկայացված մեղադրանքով» վարկաբեկելը: Ու հենց Արսեն Գևորգյանի դեպքում էլ, նշեցինք, դա կիրառում են: Մարդուն բանտարկել են, գործնականում՝ կյանքը խլել, բայց ասում են՝ «ընտրակաշառք էր բաժանել...»:

 Ի՜նչ անմեղության կանխավարկած, ի՜նչ ապացույց, ի՜նչ դատ:

Մարդուն վարկաբեկում են, խայտառակ մեղադրանքներ ներկայացնում, պիտակավորում, հետո պարզվում է՝ դատարան հասած գործի նյութերում ոչ մի նման մեղադրանք ու ապացույց չկա: Բայց համառորեն շարունակում են պիտակավորել՝ թեկուզ ձևական ներողություն խնդրելու փոխարեն:

Առհասարակ, հեղափոխությունները չեն լինում ու երբեք էլ չեն եղել «սիրո և համերաշխության»: Դրանք եղել են, կան ու կլինեն մարդկանց ճակատագրերը ու կյանքերը խժռող, անկախ այն բանից՝ ֆրանսիակա՞ն են, «վարդերի՞», թե՞ «թավշյա»:

Մարդն զգուշացնում էր, չլսեցինք. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա Սողոմոնյան