ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. Կալլաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ վարել։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում եվրոպական շահերը ևս վտանգված են, ուստի ԱՄՆ-ը չի կարող Մոսկվայի հետ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը կամ ռուսական ակտիվների ապասառեցումը։
«Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը ցանկանում է հասնել պատժամիջոցների վերացմանը և սառեցված ակտիվների ապասառեցմանը։ Դրանք եվրոպական որոշումներ են, որոնք ոչ ոք չի կարող ընդունել, բացի մեզանից։ Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանում բանակցել եվրոպացիների հետ, քանի որ ամերիկացիների հետ խոսելն ավելի հեշտ է։ Բայց այս հարցերը մեր իրավասությանն են վերաբերում, և Ամերիկան չի կարող բանակցել մեր փոխարեն»,- նշել է Կալլասը։
Հետևեք մեզ՝ այստեղ



