Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊակիստանցի հայտնի հեռուստահաղորդավարուհի Ռաբիա Ահսանին մահացած են գտել Ռավալպինդիի իր տանը։ Նա 41 տարեկան էր։ Այս մասին հայտնում է People-ը։
Հեռուստահաղորդավարուհու մարմինը ննջասենյակում հայտնաբերել են հարազատները։ Կինը մահացել է հրազենային վնասվածքներից։ Նրա մարմինը հայտնաբերել են արյան մեջ, իսկ ամուսինը գտնվել է նրա կողքին՝ ձեռքին ատրճանակ։
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է պատահաբար՝ չիմանալով, որ ատրճանակը լիցքավորված է։ Ներկայումս նա կալանքի տակ է, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։
Ռաբիա Ահսանն ու նրա ամուսինը միասին ապրել են 16 տարի։ Նրանք երկու դուստր ունեն՝ 13 և 11 տարեկան։
Past.am-ը շարունակում է հետևել արտասահմանում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերին և դրանցով ընթացող հետաքննություններին։
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



