Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։
Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունեց արարքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



