Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի է մոտեցել։
«Հուսով եմ՝ այո», – ասել է Ուիթքոֆը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄԷ մայրաքաղաքում կայացած բանակցությունները մոտեցրել են խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքերը մեջբերել է «Վեստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա: Նրանք հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
5
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին



