Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 տոկոսով կրճատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում 2016 թվականի հունվարին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 73,6 մլն կՎտ/ժամ, ինչը 10 տոկոսով ցածր է անցյալ տարվա հունվարի ցուցանիշից:
Այս մասին, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին:
Դրա հետ միասին Ադրբեջանում ապրանքային էլեկտրաէներգիայի արտադրանքը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1 մլրդ 982,1 կՎտ/ժամ, ինչը 9,9 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղածից:
Ադրբեջանում էլեկտրաէեներգիայի արտադրության գծով պետական մենատեր «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության ջերմակայանները 2016 թվականի հունվարին 10,7 տոկոսով պակաս ապրանքային էլեկտրաէներգիա են արտադրել:
Ավելի վաղ նշվել էր, որ էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր եւ ապրանքային ցուցանիշների միջեւ տարբերությունը բացատրվում է այն բանով, որ «Ազերէներժի»-ն արտադրած էլեկտրաէներգիայի մի մասն օգտագործում է սեփական պահանջմունքները բավարարելու համար:



