Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին:

Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։

Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։

Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։

Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։

Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»,- նշել է նա։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում