Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» (չակերտները՝ Tert.am-ի, նկատի ունի Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները) Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այս մասին Դուբլինում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, մասնավորապես էլեկտրասարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Հանդիպմանն Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
1
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
2
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
4
Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



