Ռուսաստանում գլխի փոխպատվաստման համար կպահանջվի 10 մլն եվրո. իտալացի վիրաբույժ Կանավերո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն ներկայացրել Է գլխի փոխպատվաստման առաջին փորձնական վիրահատության արժեքի առաջին մանրամասն հաշվարկները. դրա հաջող ավարտը կպահանջի 42 վիրաբույժների ջանքերի եւ 10 միլիոն եվրո հիմնադրամի կենտրոնացում, ինչի մասին նա եւ Վալերի Սպիրիդոնովը պատմել են ՌԻԱ Նովոստիին:
«Մենք բաց ենք նեդրումների համար: Հենց այդ ձեւակերպումն եմ ես տալիս, որովհետեւ խոսքը վերաբերում Է ոչ թե միակ վիրահատության համար փողի հանգանակմանը, այլ մասնակցությանը ապագա տեխնոլոգիական եւ բժշկական ճեղքմանը»,- գործակալությանը հայտարարել Է ռուս ինժեներ Վալերի Սպիրիդոնովը՝ գլխի փոխպատվաստման վիրահատության թեկնածուն:
Հունվարի կեսերին իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն պատմել Էր այն տեխնոլոգիաների մշակման բնագավառում առաջին նկատելի հաջողությունների մասին, որոնք ապագայում թույլ կտան փոխպատվաստել մարդու գլուխը մի մարմնից մեկ այլ մարմնի վրա՝ առանց վերջույթների լիակատար կաթվածահարության՝ ցուցադրելով մի քանի մկների, որոնց ողնուղեղը կտրվել Է, իսկ այնուհետեւ սոսնձվել:



