Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» որոշման նախագծին, որի արդյունքում շաքարային դիաբետով մինչև 28 տարեկան երեխաներն ու երիտասարդները կապահովվեն նոր տեսակի երկարատև ազդեցության ինսուլինով։

Ինչպես տեղեկանում է Past.am-ը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսված էր մինչև 28 տարեկան շաքարային դիաբետով բուժառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրելու նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։

Այդ նպատակով նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի օգոստոսի 19-ին կնքվել էր N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը։ Դրա երկրորդ չափաբաժնով նախատեսված էր «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը։

Սակայն «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Արդյունքում անհնար է դառնում պայմանագրով նախատեսված դեղամիջոցի հետագա մատակարարումն ապահովել Հայաստանի Հանրապետություն։

Հաշվի առնելով դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների առողջության պահպանման ու կյանքի որակի ապահովման համար՝ որոշում է կայացվել վերանայել գնումների պլանը և նախատեսված բյուջետային հատկացումների շրջանակում անցում կատարել նույն արտադրողի նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին, որն ավելի արդյունավետ է և շուկայում ունի կայուն հասանելիություն։

Past.am-ի տեղեկություններով՝ նոր դեղամիջոցի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիրի» գնից։ Որոշման ընդունումից հետո Առողջապահության նախարարությունը համապատասխան փոփոխություն կկատարի գործող գնման պայմանագրում։ Մասնավորապես, երկրորդ չափաբաժնի՝ «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ 3 մլ» ապրանքի մեկ միավորի գինը կսահմանվի 7680 դրամ՝ նախկին 5475.69 դրամի փոխարեն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Տրեսիբայի» օրական դեղաչափը միջինում 20-30 տոկոսով պակաս է «Լեվեմիրի» օրական դեղաչափից։ Թեև նոր դեղամիջոցի մեկ գրիչ-ներարկչի նախնական գինն ավելի բարձր է՝ 7680 դրամ, դրա օգտագործման ընդհանուր քանակը նվազում է շուրջ 30 տոկոսով։

Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում դեղամիջոցի ծախսվող քանակի նվազումը փոխհատուցում է գնային տարբերությունը՝ նոր տարբերակը տնտեսապես շահավետ դարձնելով նաև պետական բյուջեի համար։

Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան