Նաիրա Քառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 204 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ 2011թ․ հունիսի 1-ից աշխատելով «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` համատեղությամբ որպես գիշերային հերթապահ բժիշկ, այնուհետ, համաձայն 25.10.2019թ. թիվ 4 համաձայնագրի՝ որպես թերապեւտիկ, մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքի թերապեւտ, պատշաճ չի կատարել ՀՀ առողջապահության նախարարի 2022 թ․ հոկտեմբերի 12-ի թիվ 4799-1 հրամանով հաստատված պահանջները, 02.06.2024-ին, ժամը 20:40-ին Սերգեյ Գրիգորյանին «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխումից հետո բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացրել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք, այն է՝ նախ Ս․ Գրիգորյանի մոտ արձանագրված «Սուր կորոնար սինդրոմ» նախնական եզրակացության պայմաններում Ս. Գրիգորյանին զննելուց հետո նրա մոտ սրտամկանի ինֆարկտի ախտորոշման համար հիմք հանդիսացած տրոպոնինի հետազոտության համար անհրաժեշտ արյան նմուշը վերցվել է էական ուշացումով՝ ժամը 00:00-ին:
Միաժամանակ, «Սուր կորոնար սինդրոմ» նախնական եզրակացության, պացիենտի հայտնած անամնեստիկ տվյալների, նկարագրված կլինիկական վիճակի պայմաններում, թեկուզեւ առանց արյան մեջ տրոպոնինի ցուցանիշների որոշման, սրտի պսակաձեւ (կորոնար) զարկերակների կորոնարոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հետազոտությունների իրականացման, արդյունքներից ելնելով անհրաժեշտության դեպքում սրտի պսակաձեւ անոթի/ների/ ստենտավորման նպատակով համապատասխան հնարավորություններ ունեցող բժշկական հաստատություն նրա տեղափոխումն անհապաղ չի կազմակերպվել եւ ժամկետում չի իրականացվել:



