Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բոլորին կարող են արտաքսել․ Ծառուկյանը՝ Աբու Դաբիի ծեծկռտուքի հետևանքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը ներկայացնում է Հայաստանը և Ռուսաստանը, մեկնաբանել է Աբու Դաբիում տեղի ունեցած ծեծկռտուքը, որին մասնակցել են անպարտելի PFL-ի գործող թեթևքաշային տիտղոսակիր Ուսման Նուրմագոմեդովը և նրա թիմակիցները UFC-ի նախկին թեթևքաշային չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ։

 


«Դա պետք է տեղի ունենար։ Դա անխուսափելի էր։ Ես զարմացել էի, թե ինչու նախորդ անգամ Մերաբն այստեղ էր, և ոչինչ տեղի չունեցավ։ Պատասխանը պետք է լիներ, և այն եղավ։ Այո՛, կարելի էր խուսափել դրանից։ Բայց դժվար է։ Գիտե՞ս, երբ մարդը հուզական վիճակում է մոտենում, երբ քո եղբորն են վիրավորել, ոչինչ չեն արել… Նա պարզապես ուզում էր նույն կերպ պատասխանել։ Կարծում եմ՝ Ուսմանն ընդհանրապես չէր ուզում կռվել։ Նա կանգնած էր, չէր ցանկանում շարունակել և մտածում էր, որ դրանով ամեն ինչ կավարտվի։ Բայց Մերաբը գազան է, անմիջապես նետվեց առաջ։

 

Մերաբի ընկերը պարզապես գազան է։ Ինչե՜ր էր անում։ Անջատում էր, տապալում, հարձակվում։ Լսել եմ, որ նա նույնիսկ մարտիկ չէ, այլ ըմբիշ։ Նրան պետք է միայն ծեծկռտուքների տանել։ Մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև իսկապես գազան է։

 

Կարծում եմ՝ այս ամենը չպետք է շարունակություն ունենա։ Պետք է, որ նրանք պարզապես միասին նստեն, ձեռք սեղմեն։ Նա՝ Մերաբը, իր տարածքում արեց, Ուսմանը՝ այստեղ։ Այսպես ասած՝ հաշիվները հավասար են։ Հակամարտության շարունակությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Հիմա դաղստանցիների և վրացիների միջև նման վերաբերմունք ինչի՞ համար է պետք։ Պետք է հակառակը լինի։ Օրինակ՝ Խաբիբը կամ ավագները պետք է կապ հաստատեն և հնարավորինս անվտանգ կերպով հարթեն այս հակամարտությունը, որպեսզի բոլորը ձեռք սեղմեն ու բաժանվեն»,- ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-յան ալիքում։

 

Ծառուկյանը նաև վստահություն է հայտնել, որ Ուսման Նուրմագոմեդովը, չնայած Մերաբ Դվալիշվիլիի հետ կռվին, այնուամենայնիվ կտեղափոխվի UFC։

 

«Կարծես թե կռվին մասնակցողների համար իրավական հետևանքներ կլինեն։ Կարծում եմ՝ նվազագույնը բոլորի համար արտաքսումը կլինի։ Մերաբի համար էլ։ Որովհետև Աբու Դաբիի կանոնների համաձայն, եթե քեզ հարվածել են, իրավունք չունես կռիվ սկսել։ Հուսով եմ՝ բոլորին կթողնեն։

 

Իհարկե, UFC-ն Ուսմանի կարիքն ունի։ Ընդհակառակը, UFC-ն սիրում է նրա նման տղաներին։ Ենթադրենք՝ հիմա կռիվ է Ուսմանի և Իլիայի միջև՝ հիանալի կլինի։ Բայց կարծում եմ՝ Իլիան երբեք չի մենամարտի Ուսմանի հետ։ Կարծում եմ՝ նա զգույշ կլինի, հատկապես հիմա, վերջին մենամարտից հետո, չի մենամարտի նրա հետ։ Կարծում եմ՝ Իլիան կհանդիպի ավելի կամ պակաս անցողիկ մրցակցի, կմենամարտի նրա հետ, կտեսնի, թե ինչ մարզավիճակում է նա, իսկ հետո կմենամարտի Ուսմանի հետ», - ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրաևի հետ իր YouTube ալիքում տված հարցազրույցում։

 

Ինչպես արդեն հայտնի է,  Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք։

Հիմնական պայքարողը Նա էր. մահացել է Հրաչ Քեշիշյանի մայրը«Աստված տա՝ պատերազմն ավարտվի». Զելենսկին նշել է հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը Բոլորին կարող են արտաքսել․ Ծառուկյանը՝ Աբու Դաբիի ծեծկռտուքի հետևանքների մասին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ին Ձյուն, մերկասառույց և արգելափակված մեքենաներ․ ինչ է կատարվել Հայաստանի ճանապարհներին Ռուբլին անկում է ապրում. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական