Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի նոր նմուշը՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամը։
Հուշադրամն առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, որի շնորհիվ առավել արտահայտիչ է ներկայացված միջնադարյան հայ վարպետների ստեղծած պատմական դռան գեղեցկությունը։
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներից է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո։
Past.am-ի տեղեկություններով՝ հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։
1
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
4
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
5
Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինը



