Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ

2026 թվականի նոյեմբերի 11-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացված եզրափակիչ փուլից հետո հայտնի դարձան մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։

Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու համար։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։

Մրցույթն այս տարի առանձնացավ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ 

Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։ 

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձավ արժեքավոր մասնագիտական փորձառություն՝ հնարավորություն ընձեռելով դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։ 

Մրցույթի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցությունը և արժևորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը, որի երաժշտությունը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։

Մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։

Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Հորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿ Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Ֆոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրը 16 աշակերտ հոսպիտալացվել է թխվածքաբլիթներում առկա մարտկոցների պատճառովԱՄՆ-ն կոշտ քայլերի է դիմել «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ Պայթյուն գազալցակայանում․ դեպքի հանգամանքները պարզվում են Իրանը հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին հարված հասցնելու մասին Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն եվրո՝ ձմռանն ընդառաջ 50-ամյա կինը ստիպել է հարևանուհուն կարել բերանըԹրամփը կարծում է, որ իրեն իմփիչմենթ հայտարարելու հիմքեր չկան Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավnրներ Ինչ իրավիճակ է Ռուսաստանում. զորահավաքի մասին Թռիչքների չեղարկումներ և ուշացումներ. իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա ԿոստանյանՀայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են երկու համաձայնագիր 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Գնիր տուն Հայաստանում՝ նույնիսկ եթե ռեզիդենտ չես«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը Գործընթացի պաշտոնականացումն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Թրամփը նոր քաղաքական պայքարի է պատրաստվում․ դեմոկրատներին կոշտ ուղերձ է հղել Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԱվտոբուսը վարելիս մшհացել է 22 համարի երթուղու վարորդը Էստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնություն Գլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել Իրադարձային Մամուլի տեսություն Գիտություն/տեխնիկա Սպորտ Մշակույթ Ժամանց Medicine Life ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասին Հիմնական պայքարողը Նա էր. մահացել է Հրաչ Քեշիշյանի մայրը«Աստված տա՝ պատերազմն ավարտվի». Զելենսկին նշել է հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը Բոլորին կարող են արտաքսել․ Ծառուկյանը՝ Աբու Դաբիի ծեծկռտուքի հետևանքների մասին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ին Ձյուն, մերկասառույց և արգելափակված մեքենաներ․ ինչ է կատարվել Հայաստանի ճանապարհներին Ռուբլին անկում է ապրում. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել է