Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի և կարիերայում առաջին անգամ ստանձնել ազգային հավաքականի ղեկը։ Ինչպես հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան կատալոնացի մասնագետին դիտարկում է որպես Մաուրիսիո Պոչետինոյի փոխարինողի առաջնային թեկնածու։

Արգենտինացի մասնագետը, որն ամերիկյան ընտրանին գլխավորում է 2024 թվականից և պայմանագիր ունի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնությունը, հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Եթե Պոչետինոն որոշի վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, ամերիկացիները պատրաստ են բանակցություններ սկսել Գվարդիոլայի հետ, որի թեկնածությունն արդեն իսկ քննարկվել է ֆեդերացիայի ղեկավարության տարբեր մակարդակներում։

Գվարդիոլան 2026 թվականի ամռանն է հեռացել «Մանչեսթեր Սիթիից»՝ ամփոփելով անգլիական ակումբում անցկացրած փառահեղ տասնամյակը, որի ընթացքում նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ ԱՊԼ-ի 6 չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի գավաթը։

Անդրադառնալով հնարավոր նշանակմանը՝ ամերիկյան FOX Sports-ը նշում է, որ անվանի մասնագետը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ԱՄՆ-ի նկատմամբ (2012-2013 թթ. նա բնակվել է Նյու Յորքում) և բարձր է գնահատել տեղի ֆուտբոլի զարգացման հեռանկարները.

«ԱՄՆ-ն հետաքրքիր և երկարաժամկետ նախագիծ է։ Հնարավորություն կա ազգային հավաքականը նոր մակարդակի բարձրացնելու, քանի որ նրանց ներուժն իսկապես մեծ է»,- ավելի վաղ նշել էր Գվարդիոլան։

Այդուհանդերձ, The Guardian-ն ընդգծում է, որ կատալոնացի մարզչի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Թեև Գվարդիոլան նախկինում հետաքրքրված է եղել ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականներում աշխատելու հեռանկարով, վերջերս նա մերժել է Իտալիայի ընտրանին գլխավորելու առաջարկը։ Գործարքի գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ մասնագետի՝ ակումբային ֆուտբոլում ունեցած հագեցած տարիներից հետո հանգիստը շարունակելու և որոշ ժամանակով ֆուտբոլից հեռու մնալու ցանկությունը։

Հավելենք, որ ըստ talkSPORT-ի՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ունի նաև այլընտրանքային տարբերակ։ Թեկնածուների ցուցակում է ընդգրկված Բելգիայի և Պորտուգալիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, որի միջազգային հարուստ փորձը կարող է վճռորոշ գործոն դառնալ ընտրության հարցում։

Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջԳվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Հորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿ Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Ֆոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրը 16 աշակերտ հոսպիտալացվել է թխվածքաբլիթներում առկա մարտկոցների պատճառովԱՄՆ-ն կոշտ քայլերի է դիմել «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ Պայթյուն գազալցակայանում․ դեպքի հանգամանքները պարզվում են Իրանը հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին հարված հասցնելու մասին Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն եվրո՝ ձմռանն ընդառաջ 50-ամյա կինը ստիպել է հարևանուհուն կարել բերանըԹրամփը կարծում է, որ իրեն իմփիչմենթ հայտարարելու հիմքեր չկան Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավnրներ Ինչ իրավիճակ է Ռուսաստանում. զորահավաքի մասին Թռիչքների չեղարկումներ և ուշացումներ. իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա ԿոստանյանՀայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են երկու համաձայնագիր 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Գնիր տուն Հայաստանում՝ նույնիսկ եթե ռեզիդենտ չես«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը Գործընթացի պաշտոնականացումն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Թրամփը նոր քաղաքական պայքարի է պատրաստվում․ դեմոկրատներին կոշտ ուղերձ է հղել Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԱվտոբուսը վարելիս մшհացել է 22 համարի երթուղու վարորդը Էստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնություն Գլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել Իրադարձային Մամուլի տեսություն Գիտություն/տեխնիկա Սպորտ Մշակույթ Ժամանց Medicine Life ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասին Հիմնական պայքարողը Նա էր. մահացել է Հրաչ Քեշիշյանի մայրը«Աստված տա՝ պատերազմն ավարտվի». Զելենսկին նշել է հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը Բոլորին կարող են արտաքսել․ Ծառուկյանը՝ Աբու Դաբիի ծեծկռտուքի հետևանքների մասին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ին Ձյուն, մերկասառույց և արգելափակված մեքենաներ․ ինչ է կատարվել Հայաստանի ճանապարհներին Ռուբլին անկում է ապրում. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է