Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը «Տուն էքսպո»-ում առաջարկում է հիփոթեքային վարկ՝ ընդամենը 5% կանխավճարով՝ առաջնային շուկայում, եկամուտների հիմնավորմամբ, առաջին 25 հաստատված հայտերի համար։
Այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկում է TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ը, որտեղ Ամիօ բանկը ներկայացնում է հիփոթեքային ֆինանսավորման հատուկ պայմաններ և լրացուցիչ առավելություններ։
Ի՞նչ է սպասվում բանկի տաղավարում.
-
12.5% տարեկան անվանական տոկոսադրույք (փաստացի՝ 13.25–20.47%)՝ առաջնային շուկայում հիփոթեքային ֆինանսավորման համար։
-
2% հետվճար՝ մինչև 500,000 դրամ` ներառյալ հարկերը այլ ֆինանսական կազմակերպություններից համապատասխան հիփոթեքային և անշարժ գույքով ապահովված սպառողական վարկերի վերաֆինանսավորման դեպքում։ Վարկը 36 ամսվա ընթացքում ամբողջությամբ մարելիս հետվճարը վերադարձվում է ամբողջությամբ։
Տաղավարում յուրաքանչյուր հաճախորդ կունենա իր անհատական խորհրդատուն, որը կօգնի փաստաթղթային հարցերում և կուղեկցի հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքում՝ մինչև վարկի հաստատման գործընթացի ավարտը։
Այցելուները հնարավորություն կունենան նաև վարկի հաստատում ստանալ հենց տեղում՝ մի քանի րոպեում։
Հատուկ առաջարկներին ծանոթանալու համար ունեք ընդամենը 3 օր։
Սպասում ենք Ձեզ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ Ամիօ բանկի տաղավարում:
Ամբողջական պայմանները՝ այստեղ:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am



