Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։

Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։

Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։

Նման միտումների պահպանման և հարաբերությունների նման զարգացման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն կամ կտրուկ կդադարեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների գերակշիռ մասն ընկնում է հենց Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք վճռորոշ նշանակություն ունեն տեղական տուրիզմի կայունության համար։ Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական այս հոսքերը տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին