Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային զարգացումներն այսօր մտել են արմատական փոփոխությունների փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հին խաղի կանոնները փլուզվում են։ Մերձավորարևել յան և կովկասյան հանգույցներում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ տասնամյակներով հաստատված հավասարակշռությունը խախտվել է, և փոխվել են անվտանգության այն հիմքերը, որոնց վրա հենված էր տարածաշրջանի կայունությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի այն խորքային գործընթացները, որոնց «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Վերջինս նշում է. «Վերջին երեսուն տարվա ընթացքում Հարավային Կովկասում գործում էր միջազգային հարաբերությունների հստակ համակարգ, որտեղ բոլոր դերերը խիստ բաշխված էին։ Այդ համակարգի առանցքը Ղարաբաղյան կամ Արցախի հարցն էր, որի շուրջ հանդես էին գալիս Հայաստանը, Ադրբեջանը և ժամանակավորապես գոյություն ունեցող Արցախը, որը, ցավոք, հանվեց խաղից հենց հայկական կողմի մատուցմամբ։ Հենց Ղարաբաղյան հարցի առկայությունն էր, որ ապահովում էր Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում»։

Այնուամենայնիվ, հարցի վերացումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Գեներալ-մայորն ընդգծում է. «Թուրքիան երկար ժամանակ հանդիսանում էր Ղարաբաղյան հարցի լուծման հիմնական խոչընդոտը, ինչի շնորհիվ էլ անվերապահ ազդեցություն ուներ Ադրբեջանի վրա։ Սակայն երբ Ղարաբաղյան հարցն այլևս չկա, Բաքվում բնական հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է շարունակեն հաշվի նստել Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։ Սա նման է նրան, երբ մեկին լավություն ես անում, իսկ հետո դառնում նրա թշնամին, որովհետև գալիս է այդ «պարտքը» վերադարձնելու պահը»։

Արշակ Կարապետյանն ասում է. «Այսօր Ադրբեջանը ձգտում է ունենալ հեռահար դաշնակիցներ, ինչպիսին Իսրայելն է, քանի որ հասկանում է իր պատմական հիմքերի խոցելիությունը։ Միաժամանակ, Թուրքիայի գործոնի թուլացման հետ զուգընթաց՝ ադրբեջանցիների, հատկապես հավատացյալների շրջանում սկսում է աճել Իրանի ազդեցությունը, ինչին Բաքուն փորձում է հակազդել իսլամական ատրիբուտների սահմանափակմանն ուղղված օրենքներով»։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի միջազգային կշռի կտրուկ անկմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությանը և պետականության առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին։ Ինչպես նշում է Կարապետյանը. «Ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության պատճառով երկիրը դարձել է միջազգայնորեն անհետաքրքիր։ Քանի դեռ կար Ղարաբաղյան հարցը, կար նաև հայկական հարցը միջազգային հարթակներում, և հենց այդ համատեքստում էր, որ բարձրաձայնվում ու ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես քաղաքական գործիք, ցանկացած ցեղասպանություն սարսափելի հանցագործություն է, որը պետք է ճանաչվի՝ անկախ դրդապատճառներից»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ գեներալ-մայորը հավելում է. «Այսօր, երբ Արցախը չկա, հարցականի տակ է հայտնվել հենց Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ընդերքը, ճանապարհները և օդային տարածքը։ Աշխարհին այսօր բացատրություն է պետք՝ ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասում 2 միլիոնանոց բնակչությունն ունենա անկախ պետություն, մանավանդ որ սահմանակից չորս պետություններից գրեթե բոլորը ատում են հայերին, Իրանը պարզապես հանդուրժում է, իսկ Վրաստանի սահմանակից մուսուլմանական տարածքներում նույնպես բացասական վերաբերմունք է»։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արշակ Կարապետյանն ամփոփում է. «Պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախությունն ու հայկական պետականությունն է, որն անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել։ Որպեսզի թույլ չտրվի հայկական պետականության ոչնչացումը, անհրաժեշտ է կանգնել պետականության կողքին»։ Նա վստահեցնում է, որ ինքն առավել քան որևէ մեկը հասկանում է տեղի ունեցող գործընթացները, և միայն իր ուժերը բավական կլինեն հայ ժողովրդին այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին