Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը։

Այդ քաղաքական գծի ամենավառ դրսևորումներից մեկը հնչեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կոչվող միջոցառման ժամանակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը, փորձելով գաղափարական հիմքեր ստեղծել և «գովազդել» իր հեղինակած, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, հանդես եկավ պատմափիլիսոփայական հավակնություններ ունեցող հետևյալ հայտարարությամբ. «301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ ոչ, ակնհայտորեն եղել ենք, բայց 301 թվականից առաջ չի եղել քրիստոնեություն, չեն եղել գրերը, չի եղել Եկեղեցին, բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել, հայ կոչվել։ Ակնհայտ է պատասխանը, մենք հայեր ենք կոչվել, որովհետև մեր թագավորներն են հայեր եղել, սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք պետականակենտրոն, խորիմաստ և շատ խելոք միտք արտահայտող ձևակերպման հետ, որն իբրև թե բարձրացնում է պետության արժեքը հայ մարդու գիտակցության մեջ, սակայն դա՝ միայն մակերեսային մտածողության դեպքում. խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում պատկերը ճիշտ հակառակն է, և մենք առերեսվում ենք պատմական իրողությունների գլխիվայր շրջման հետ։ Պարզագույն տրամաբանությունը հուշում է հարցնել՝ իսկ ինչի՞ հաշվին այդ թագավորները հայ կկոչվեին 301 թվականից առաջ, եթե գոյություն չունենար հայ ժողովուրդը՝ իր լեզվով, մշակույթով, կենսատարածքով, հավատալիքներով, հավաքական հիշողությամբ և ազգային ինքնագիտակցությամբ։ Թագավորները կամ պետական ինստիտուտները օդից չեն հայտնվում և իրենք չեն ստեղծում էթնոսը։ Ճիշտ հակառակը՝ հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում կազմավորված հայ ժողովուրդն է իր քաղաքակրթական հասունության որոշակի փուլում ձևավորել պետականություն, ստեղծել թագավորություններ և իր ինքնությամբ օժտել իր իշխանության կրողներին։

Անկասկած, պետականությունը հայ ժողովրդի բազմադարյա պատմության կարևորագույն, բարձրագույն քաղաքական ձեռքբերումն ու մասն է կազմում, ազգային գոյության կազմակերպման ամենաարդյունավետ ձևը, բայց այն ամենևին ամբողջը չէ և չի կարող նույնացվել ու սահմանափակվել բացառապես վարչաքաղաքական ապարատի գոյությամբ։ Պետությունը և ինքնությունը մեխանիկորեն նույնացնելու փաշինյանական արհեստական թեզը փշրվում է հենց հայ ժողովրդի պատմական անցյալի անհերքելի փաստերի առջև։ Պատմական դաժան իրողությունների բերումով հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել սեփական պետականությունից, ունեցել է թագավորությունների անկման երկարատև ժամանակաշրջաններ և գտնվել է օտար կայսրությունների ու բռնակալությունների տիրապետության տակ։ Եթե առաջնորդվելու լինենք այն կեղծ բանաձևով, թե հայկական ինքնությունը բացառապես պետությունն է, ապա պետականության կորստից հետո հայ ժողովուրդը պետք է անմիջապես կորցներ իր ինքնությունը, ձուլվեր և պատմության թատերաբեմից հեռանար այնպես, ինչպես հեռացան հին աշխարհի բազմաթիվ այլ ժողովուրդներ։ Մինչդեռ պատմությունն ապացուցում է ճիշտ հակառակը, որ նույնիսկ պետականության իսպառ բացակայության և օտար լծի ծանրագույն պայմաններում հայությունը ոչ միայն չի կորցրել իր ազգային դիմագիծն ու ինքնությունը, այլև պարբերաբար ապրել է ինքնության հզոր զարթոնքներ։

 Եվ հենց այդ չմարող ազգային ինքնության, պատմական հիշողության և արժանապատվության զարթոնքի արդյունքում էլ ծավալվել են ազգային-ազատագրական պայքարները, որոնք, ի վերջո, դարերի ընդմիջումից հետո հայ ժողովրդին բերեցին պետականության վերականգնմանը։ Այսինքն՝ ոչ թե պետությունն է պահպանել ինքնությունը, այլ հենց կենսունակ ազգային ինքնությունն է պետականության բացակայության պայմաններում պահպանել ազգը և վերստին ծնունդ տվել պետությանը։

Ավելին, հայ ժողովրդի համախմբման ու հարատևման գործում անուրանալի, բացառիկ ներդրում են ունեցել հենց քրիստոնեությունը, մեսրոպյան գրերը և Հայ առաքելական եկեղեցին, որոնց դերը 301 թվականից առաջվա ժամանակաշրջանի վկայակոչմամբ փորձ է արվում նսեմացնել ու երկրորդական պլան մղել։ Երբ հայոց թագավորությունները կործանվեցին, և հայ ժողովուրդը զրկվեց քաղաքական իշխանության ինստիտուտներից, հենց Հայոց Եկեղեցին, քրիստոնեական հավատքը և հայոց լեզուն ու գրականությունը ստանձնեցին պետականությանը փոխարինող այն հոգևոր-մշակութային և կազմակերպչական ամրոցի դերը, որի ներսում պահպանվեց հայ տեսակը։ Առանց քրիստոնեական արժեհամակարգի, ազգային եկեղեցու համախմբող առաքելության և մեսրոպյան տառերի կերտած մշակութային ինքնաբավության՝ օտար տիրապետությունների քաղաքական ու կրոնական ձուլման մեքենան պարզապես կլանելու էր պետականությունից զրկված հայությանը։ Հետևաբար, հակադրել նախաքրիստոնեական թագավորական շրջանը քրիստոնեության, գրերի և Եկեղեցու պատմական առաքելությանը՝ նշանակում է արհեստականորեն մասնատել հայոց պատմության անքակտելի շղթան և հարվածել այն հիմնասյուներին, որոնց վրա կանգուն է մնացել հայ ազգային ինքնությունը։

Բացի պատմական հարթությունից, հայության ինքնությունը պետության վարչական սահմաններից դուրս է նաև այսօր՝ ժամանակակից աշխարհում, ինչն էլ ավելի ակնառու է դարձնում իշխանական թեզի սնանկությունը։ Ողբերգական պատմական իրադարձությունների հետևանքով ներկայում աշխարհի տարբեր երկրներում՝ հայկական սփյուռքում, ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ընդունենք այն պնդումը, թե մեր ինքնությունը բացառապես մեր պետությունն է, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ ի՞նչ է, սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցները զո՞ւրկ են հայկական ինքնության տարրերից կամ դադարե՞լ են հայ լինելուց միայն այն պատճառով, որ այլ պետությունների քաղաքացիներ են։ Իհարկե՝ ոչ։ Աշխարհասփյուռ հայությունը՝ իր համայնքային կառույցներով, եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կենտրոններով և ազգային պահանջատիրությամբ, հայկական ինքնության լիարժեք կրողն ու պահպանողն է, և ինքնությունը սոսկ պետության հետ նույնացնելը նշանակում է գաղափարապես օտարել և հայության ծիրից դուրս դնել ազգի մեծամասնությանը՝ խորտակելով Հայաստան-Սփյուռք համազգային միասնությունը։

Հայկական ինքնությունը վերացական գաղափար չէ. այն ունի հստակ աշխարհագրական, մշակութային և պատմական հասցեներ։ Օրինակ՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը բռնի կերպով տեղահանվեց և զրկվեց իր պատմական հայրենիքի մի զգալի, մեծագույն մասից՝ Արևմտյան Հայաստանից, որտեղ ստեղծվել են մեր մշակույթի, պետականության և հոգևոր ժառանգության գլուխգործոցները։ Իսկ արդեն մեր օրերում՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, երկարատև պաշարման ու էթնիկ զտման արդյունքում հայկական այդ հինավուրց երկրամասը ամբողջությամբ հայաթափվեց, և հիմա Արցախում հայ չի մնացել։ Եվ այստեղ հառնում է ամենաուղիղ ու անշրջանցելի հարցը՝ հիմա Արցախ աշխարհը՝ իր Ամարասով, Գանձասարով, Դադիվանքով, իր հերոսական պայքարով ու սրբավայրերով, արցախահայության և ողջ հայ ժողովրդի ինքնության մա՞ս է, թե՞ ոչ։

Երբ իշխանության ղեկավարը հայտարարում է, թե «մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է», նա դրանով փորձում է «ֆունդամենտալ արձանագրում» անել առ այն, որ այն ամենը, ինչ գտնվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչական սահմաններից դուրս՝ լինի դա Արևմտյան Հայաստանը, Արարատ լեռը, թե հայաթափված Արցախը, այլևս չպետք է համարվի հայկական ինքնության մաս։ Ակնհայտ է, որ նման հեռահար հայտարարությունն արվում է ոչ թե պետականության հանդեպ տածած սիրուց, այլ թուրք-ադրբեջանական տանդեմին կատարվող շարունակական և միակողմանի զիջումների համատեքստում։ Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իր առջև ռազմավարական խնդիր է դրել ոչ միայն տարածքային և ռազմաքաղաքական զիջումներ կորզել Երևանից, այլև արմատապես փոխել, վերաձևել հայկական ինքնությունը, ջնջել ազգային հիշողությունը և հայ ժողովրդին ստիպել մոռանալ ժամանակի ընթացքում՝ թե՛ մեկ դար առաջ, թե՛ վերջին տարիներին հայության նկատմամբ իրականացված ցեղասպանական հանցագործությունները։ Անկարայում և Բաքվում քաջ գիտակցում են, որ քանի դեռ հայ ժողովուրդը պահպանում է իր պատմական հիշողությունն ու ամբողջական ինքնությունը, կատարված հանցագործությունների և կորսված հայրենիքի հարցը երբեք վերջնականապես չի փակվելու, ուստի Հայաստանի գործող իշխանությունների միջոցով իրականացվում է հայկական ինքնության գաղափարական զինաթափում։

Սակայն ամենամեծ ողբերգությունն ու վտանգն այն է, որ սեփական պատմությունից, հիշողությունից և ինքնության բաղադրիչներից հրաժարվելու այս կործանարար ճանապարհը ամենևին չի երաշխավորում անգամ այն պետության անվտանգությունը, որը փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ