Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 dw.com–ը գրում է, որ 2026 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանի ծայրահեղ աջ ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիել յանը ձերբակալվել է Facebook-ում Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառման համար: Այս միջադեպը եզակի չէ. վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների՝ հիմնվելով նրանց սոցիալական ցանցերում ակտիվության վրա: ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս ընտրովի արդարադատությունը վկայում է ժողովրդավարական սկզբունքներից տագնապալի նահանջի մասին և հրավիրում են ԵՄ ուշադրությունը այս իրավիճակի վրա:

2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխվեց 226.2 հոդվածը, որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզչությունը: Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն, «2020 թվականի Քրեական օրենսգրքի փոփոխության համաձայն, բռնության հրահրման հետ կապված հետապնդումների գրեթե 95 տոկոսը ներառել է Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, կարծես թե, նմանատիպ արձագանք չեն ունեցել»։

 2026 թվականի ընտրական շրջանում Երևանում գործող անկախ վերլուծական «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հասցեին ուղղված առցանց ատելության խոսքի վերաբերյալ։ Նրանց զեկույցները փաստագրել են այն, թե ինչպես են կառավարամետ բլոգերները և ազդեցիկ սոցիալական ցանցերի օգտատերերը օգտագործել իրենց հարթակները Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց նկատմամբ օգտագործելով վիրավորական լեզու։ Բայց, չնայած այս զեկույցներին, Հայաստանի իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, ձեռնպահ են մնում այդ ակտիվիստներին հետապնդելուց։ ԵԽԽՎ–ն իր 2026 թվականի սեպտեմբերի զեկույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է «իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ ինտենսիվ ճնշման կիրառման», և կոչ է արել Հայաստանի իշխանություններին «դադարեցնել ընդդիմության ընտրողական հետապնդումը և ապահովել, որ ընտրություններին վերաբերող բոլոր ընթացակարգային կանոնները պահպանվեն»:

Երևանյան փորձագետները dw.com–ի հետ զրույցում ասել են, որ չնայած ԵՄ-ի հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերին, Բրյուսելը ձեռնպահ է մնում ընդդիմության ձայների ճնշմանն ի պատասխան կոշտ գնահատականներից:

Իսկ գերմանացի փորձագետ Ստեֆան Մեյստերը կարծում է, որ Եվրոպայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, կարծես, «հիմնականում թելադրված է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականությամբ»։ «Այսպիսով, խոսքը ոչ այնքան Հայաստանի մասին է, որքան այն ուժերի ամրապնդման մասին, որոնք խաթարում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում», - նշել է նա։

 Մայստերը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շահարկում է առկա աշխարհաքաղաքական դինամիկան ներքին քաղաքական հակառակորդներին Ռուսաստանի լիազորված անձինք անվանելու համար, սակայն ոչ բոլորն են ռուսամետ, ովքեր քննադատում են Փաշինյանին։ Նա նշել է, որ «ԵՄ-ն, որոշ առումով, ընկել է այս թակարդն՝ ընդունելով այս ամենը որպես ճիշտ»։ Նրա խոսքով, Բրյուսելը ռիսկի է դիմում՝ կրկնել անցյալի սխալները, որոնք թույլ էին տրվել Վրաստանի նման երկրների հետ։

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու հիմնարար իրավունքները կազմում են ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի հիմքը», - dw.com–ի հարցմանը գրավոր պատասխանել է ԵՄ խոսնակը,– այս շրջանակը նախատեսում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը պաշտպանելու առումով»: Պատասխանում նաև ընդգծվել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ քրեական հետաքննություններին. համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների և իրավական շրջանակի, նման հետաքննությունները պետք է իրականացվեն անաչառ՝ անկախ քաղաքական նկատառումներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան