Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

 Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

 1882 – ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:

 1921 – ծնվել է ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):

1922 – ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:

1922 – ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1926 – ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։

 1932 – վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն: 1936 – վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:

1975 – վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:

1976 – վախճանվել է գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:

1982 – վախճանվել է հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:

1988 – Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի պահանջներով:

2003 – Ծաղկաձորում մեկնարկել է տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների՝ «Հայաստան - Սփյուռք» առաջին համաժողովը, որին մասնակցել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:

2007 – Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի թեկնածությունը:

2014 – ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:

2018 – «Գազպրոմ Արմենիայի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:

2019 – Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի կապը: Նրա խոսքով, այդ հարցով առկա են մտահոգություններ։

2020 – վախճանվել է մեծանուն դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը:

ԱՇԽԱՐՀ

565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:

1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:

1716 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:

1765 – ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:

1770 – շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:

1774 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:

1805 – ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:

 1831– վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:

1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:

 1860 – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:

1889 – ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն:

1900 – ֆրանսիական Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:

 1901 – վիենացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:

1908 – Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:

1918 – Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:

 1919 –Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:

 1922 – Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսել BBC ընկերությունը:

 1922 – ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին:

1954 – ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:

1960 – Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:

 1963 – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայում համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ

: 1968 – Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:

 1983 – Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:

1989 – ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի, անօրինական և դատապարտելի են համարվել ազգերի բռնի տեղահանումները:

1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:

2002 – Արգենտինայում տեղի է ունեցել դեֆոլտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ