Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետությունը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) անդամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրենց հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ՀՀ քաղաքացիների համար իրական այլընտրանք ստեղծելը։
«Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Մոսկվա։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,– հավելել է նա։
1
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
2
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
3
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
4
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
5
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ



