Սա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգում խափանումը տեղի է ունեցել հնացած ենթակառուցվածքը թարմացնելու փորձից հետո։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ծանրաբեռնել է համակարգը, ինչի պատճառով ռադարներից սկսել է ստացվել ոչ հավաստի տեղեկատվություն։ Խնդիրներ են արձանագրվել հաղորդակցության և ռադիոլոկացիոն կենտրոններում, ինչպես նաև ամբողջ երկրի կարգավարական աշտարակներում։
Չորսժամյա խափանման հետևանքով չեղարկվել է ավելի քան 6 հազար չվերթ, ևս տասնյակ հազարավորները հետաձգվել են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպից երեք օր առաջ ԱՄՆ թռիչքների կառավարման կենտրոններում ներդրվել է SMART նեյրոցանցը։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Դաֆին կոչ է արել հատկացնել 50 միլիարդ դոլար ենթակառուցվածքի լիարժեք թարմացման համար՝ դա անվանելով ազգային անվտանգության հարց։



