Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական և գործնական փորձառության հաշվառման նպատակով։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթի հիմնավորումը, որով առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության ընթացքում որոշ պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական, տվյալ բնագավառի կամ հանրային ծառայության ստաժում ներառելու կարգավորումներ։

Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությունը հստակ և միասնական մոտեցում չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ։

Միաժամանակ, զինվորական ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթներն անմիջականորեն առնչվում են նրանց ստացած մասնագիտությանը կամ գործունեության որոշակի բնագավառին։

Նման դեպքերում զինծառայողները գործնականում կիրառում և զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սակայն հետագայում այդ ժամանակահատվածը կարող է չհաշվարկվել որպես համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ։

Նախարարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձառության համարժեք իրավական գնահատումը։

Ե՞րբ զինվորական ծառայությունը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե տվյալ պաշտոնի գործառույթները համապատասխանում են անձի՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված մասնագիտությանը։

Ընդ որում, անձը համապատասխան մասնագիտությունը պետք է ձեռք բերած լինի մինչև տվյալ զինվորական պաշտոնն զբաղեցնելը։

Եթե անձը չունի համապատասխան մասնագիտական որակավորում, զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթների բնույթն ու դրանց համապատասխանությունը տվյալ բնագավառին։

Այսպիսով, ստաժի հաշվարկման համար հիմք է ընդունվելու ոչ միայն անձի ծառայության կարգավիճակը, այլև նրա կողմից փաստացի իրականացված գործառույթների մասնագիտական բովանդակությունը։

Ո՞ր զինվորական պաշտոնների ժամանակահատվածը կներառվի հանրային ծառայության ստաժում

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության ստաժում ներառել նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը։

Հիմնավորման համաձայն՝ նման պաշտոնների զբաղեցումը ենթադրում է ոչ միայն զինվորական ծառայության ընդհանուր պարտականությունների կատարում, այլև՝

  • ենթակա անձնակազմի գործունեության կազմակերպում և համակարգում,
  • ծառայողական առաջադրանքների կատարման ապահովում,
  • հրամանատարական և կազմակերպչական գործառույթների իրականացում,
  • համապատասխան պատասխանատվության ստանձնում։

Նշված փորձառությունը նպաստում է նաև կազմակերպչական, կառավարչական, հաղորդակցական և որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։

Ո՞ր ժամանակահատվածի վրա կտարածվեն նոր կարգավորումները

Նախագծերով նախատեսվում է նոր կարգավորումները տարածել 2018 թվականի մարտի 23-ից հետո պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց վրա։

Այս ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքները, որոնցով ձևավորվել են այդ ոլորտների գործող իրավակարգավորումների հիմքերը։

 

Նախարարությունը միաժամանակ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ չի ճանաչվելու որպես հանրային ծառայություն։ Խոսքը բացառապես օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում որոշակի ժամանակահատվածների հաշվարկման մասին է։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝

 

  • ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական փորձառության իրավական ճանաչումը,
  • հստակեցնել աշխատանքային ստաժի հաշվարկման կարգավորումները,
  • ընդլայնել հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները,
  • խրախուսել զինծառայողների մասնագիտական զարգացումն ու ծառայողական առաջխաղացումը,
  • նպաստել հանրային ծառայության համակարգում համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող անձանց ներուժի օգտագործմանը։

 

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանա։

Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ին