Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ The New York Times-ի՝ Կրեմլի դիրքորոշումը ներկայացնող փաստաթուղթը ներկայացվել է նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած բանակցությունների ժամանակ։ Դիվանագիտական խորհրդակցություններին ծանոթ աղբյուրը հաստատել է դրա իսկությունը, նշել է թերթը։
Նշվում է, որ փաստաթուղթը, ըստ էության, կրկնում է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայի ներկայացրած պահանջները։ Մասնավորապես, Ռուսաստանը պահանջում է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, ինչպես նաև Դաշինքի զորքերն ու ռազմական բազաները վերադարձնել մինչև 1997 թվականը զբաղեցրած դիրքեր։ Այս պահանջը վերաբերում է նաև Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը։
Բացի այդ, Մոսկվան պահանջում է արգելել ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործունեություն Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։
Առանձին կետը վերաբերում է Կիևին արևմտյան զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների դադարեցմանը։



