Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ մարտահրավերներից մեկը։ Հիվանդության տարածվածությունն աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նստակյաց կենսակերպը, ավելորդ քաշը, սխալ սննդակարգն ու ժառանգական նախատրամադրվածությունը ռիսկի հիմնական գործոններից են։ Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, MediaHub-ը զրուցել է էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հիվանդությունը տարածվում, ինչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնել և հնարավո՞ր է արդյոք կանխել դրա զարգացումը։

Էնդոկրինոլոգի խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է, հատկապես մեծ է երկրորդ տիպի դիաբետի տարածվածությունը։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շաքարային դիաբետով պացիենտների թիվը տարեցտարի ավելանում է, հատկապես՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի։ Դրա հիմնական պատճառներն են նստակյաց աշխատանքը, սխալ կենսակերպը, սննդակարգը և, բնականաբար, քաշի ավելացումը, որը երկրորդ տիպի դիաբետի հիմնական ռիսկի գործոններից է»,- նշեց էնդոկրինոլոգը։

Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին՝ Արմինե Խռոյանը նշեց, որ ժառանգական նախատրամադրվածությունը կարևոր դեր ունի, սակայն միայն դա բավարար չէ․ հիվանդության դրսևորման համար նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները։

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետի հիմքում ժառանգական գործոնն է, սակայն գենետիկ նախատրամադրվածության առկայությունը դեռ չի նշանակում, որ հիվանդությունն անպայման կզարգանա։ Անհրաժեշտ են նաև հրահրող գործոններ՝ ավելորդ քաշ, նստակյաց կյանք, բարձր զարկերակային ճնշում, քրոնիկ հիվանդություններ, որոշ դեղամիջոցների երկարատև ընդունում»,- ընդգծեց բժիշկը։

Առաջին տիպի դիաբետի դեպքում մեխանիզմն այլ է․ այն կապված է աուտոիմուն գործընթացների հետ։ Բժշկի խոսքով՝ գենետիկ նախատրամադրվածության պայմաններում որոշ վիրուսային և վարակիչ հիվանդություններ կարող են նպաստել դրա զարգացմանը։ Նա առանձնացրել է նաև կորոնավիրուսային վարակից հետո երեխաների և դեռահասների շրջանում առաջին տիպի դիաբետի դեպքերի աճի վերաբերյալ իր դիտարկումները։

Հիվանդության վաղ հայտնաբերումը հատկապես կարևոր է, քանի որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սկզբնական շրջանում կարող է անախտանիշ լինել։ Պացիենտը կարող է պատահական հետազոտության ժամանակ պարզել, որ արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձր է։ Երբ հիվանդությունն արդեն կլինիկորեն արտահայտվում է, հիմնական ախտանշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, շատամիզությունը, թուլությունը։ Կարող են լինել նաև ոտքերի ցավեր և ծակծկոցներ։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ջրազրկման հետ կապված ախտանշաններին»,- ասաց Խռոյանը։

Անդրադառնալով տարիքային և սեռային առանձնահատկություններին՝ էնդոկրինոլոգը նշեց, որ երկրորդ տիպի դիաբետն առավել տարածված է հասուն տարիքում, իսկ տղամարդկանց և կանանց շրջանում դրա հանդիպման հաճախականությունը հիմնականում համադրելի է։ Ըստ նրա՝ շաքարային դիաբետի դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում երկրորդ տիպին։

Հիվանդության շուրջ տարածված կարծրատիպերից մեկն էլ այն է, թե քաղցրավենիքի օգտագործումն ինքնին առաջացնում է շաքարային դիաբետ։ Բժիշկն ընդգծեց, որ այդ պնդումը ճիշտ չէ, սակայն շաքարով հարուստ սննդակարգը, հատկապես ավելորդ քաշի և ժառանգական նախատրամադրվածության պայմաններում, կարող է նպաստել հիվանդության զարգացմանը։

«Եթե ասում ենք, որ քաղցր օգտագործելուց անմիջապես շաքարային դիաբետ է առաջանում, դա սխալ է։ Սակայն քաղցրի և շաքար պարունակող մթերքների չարաշահումը կարող է հրահրող գործոն դառնալ։ Ռիսկի խմբում գտնվող անձանց՝ ավելորդ քաշ, ճարպակալում, ժառանգական նախատրամադրվածություն, բարձր ճնշում կամ նստակյաց կենսակերպ ունեցողներին, խորհուրդ է տրվում սահմանափակել հատկապես շաքարով հարուստ մթերքները՝ քաղցրավենիքը, կոնֆետներն ու քաղցր գազավորված ըմպելիքները»,- նշեց նա։

Իսկ արդյո՞ք շաքարային դիաբետը դատավճիռ է, և հնարավո՞ր է ամբողջությամբ ազատվել հիվանդությունից։ Արմինե Խռոյանի խոսքով՝ դիաբետը պահանջում է մշտական վերահսկողություն և բուժման հետևողականություն։ Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը և բժշկի նշանակած բուժումը թույլ են տալիս կառավարել հիվանդությունը և նվազեցնել բարդությունների առաջացման հավանականությունը։

«Երբ ասում ենք՝ շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ, դա չի նշանակում, որ կարելի է առանց դեղորայքի բուժվել։ Դեղորայքը պետք է ընդունել բժշկի նշանակմամբ և հետևողականորեն։ Ես պացիենտներին ասում եմ՝ շաքարային դիաբետը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե խնամք է պահանջում։ Եթե մարդը ճիշտ է կազմակերպում իր օրը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունն ու քունը, ապա արյան գլյուկոզի ցուցանիշներն ավելի վերահսկելի են դառնում»-, եզրափակեց իր խոսքը էնդոկրինոլոգը։

Ալիտա Եղիազարյան

ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա