ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան չի համաձայնի իր Սահմանադրության մեջ ամրագրել չեզոք կարգավիճակը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
- Ռուսաստանը մերժել է էներգետիկ զինադադարը։
- Կիեւը պատրաստ է FREYJA հակաբալիստիկ ծրագրի համար նախատեսված ուկրաինական հրթիռը, ինչպես նաև դանիական ռադարային համակարգը։
- ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի հրաժարվել Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ Ուկրաինայի նախագահն ասել թե, որ պատրաստ կլինի այս հարցը հանել հանրային քննարկման «միայն այն պայմանով, որ ապահովվի անվտանգության երաշխիքների համապարփակ փաթեթ»։ Նման քայլի դիմելու համար գործընկերները պետք է տրամադրեն անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից, ապահովեն ուկրաինական բանակի կայուն ֆինանսավորումն ու զինումը, նաև ռեսուրսներ հատկացնեն երկրի վերականգնման համար։



