Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա Ղահրամանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է

Gallery image

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել TRIPP նախագծի, այն ներառող տարածքի, Սյունիքի մարզում սպասվող արտահերթ սահմանազատման (ինչպես ինքն էր անոնսել) վերաբերյալ, բայց նոյեմբերի 12-ին ստացված գրավոր պատասխանը, որը հրապարակում եմ ստորև, է՜լ ավելի է խորացնում մտահոգություններն ու հարցադրումները, որոնք կապված են ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի և TRIPP նախագծի իրականացման անորոշությունների հետ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվում է TRIPP նախագծի ենթակառուցվածքային հարթակի, բայց որևէ հստակություն չկա, թե ինչ պայմաններով և ինչ իրավունքով։

Մհեր Գրիգորյանը, ըստ էության, հաստատում է մի կարևոր հանգամանք` TRIPP-ի իրականացման շուրջ գործընթաց կա, բայց Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ հանրությսնը չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ տարածք է ընդգրկելու նախագիծը, որտեղով են անցնելու ճանապարհներն ու ինչ սահմաններով է այն իրականացվելու։

Ավելին՝ պատասխանի մեջ կա մի շատ կարևոր հակասություն։ Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչը հրապարակային հայտարարություններում խոսում է Սյունիքում սահմանազատման արտահերթ փուլի հնարավորության, ճանապարհների ու երկաթուղու նախագծման աշխատանքների մեկնարկի մասին, մյուս կողմից՝ պաշտոնական գրավոր պատասխանում նշվում է, որ կոնկրետ տարածքների, ժամկետների և նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշումներ դեռ չկան։

Քաղաքական առումով սա կարևոր է, որովհետև հանրությանը ներկայացվում են առաջիկա գործողությունների մասին հայտարարություններ, բայց գրավոր հարցմանն ի պատասխան, կառավարությունը չի կարողանում նշել նույնիսկ մոտավոր ժամկետ։

Չկա պատասխան նաև այն պարզ հարցին, թե Սյունիքի ո՞ր տարածքներում է լինելու սահմանազատումը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզի մասին է, որտեղ կան օկուպացված տարածքներ և անվտանգության խնդիրներ։
Անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը։ Այս հարցին բովանդակային պատասխան ընդհանրապես չի տրվել։ Փոխարենը հղում է կատարվել աշխատանքային ընթացակարգի 3.4-րդ կետին։

Հայաստանի համար ամենազգայուն հարցի պատասխանը, թե ե՞րբ են դուրս բերվելու ադրբեջանական զորքերը ՀՀ Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքներից
ևս չի տրվում։

Մհեր Գրիգորյանը այս հարցին որևէ պատասխան չի տվել։ Փոխարենը կրկին հղում է կատարել ընթացակարգին, ըստ որի՝ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններից դուրս պաշտոնական մեկնաբանություններն անվավեր են համարվում։

Հաջորդը, ի՞նչ տարածք է ընդգրկելու TRIPP-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ստացված պատասխանն ուղղակի խոսուն է։

Հղում է արվում Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագրին, որի համաձայն՝ TRIPP-ի իրականացման տարածքը պետք է որոշվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ զարգացման ընկերության հետ խորհրդակցություններից և ուսումնասիրություններից հետո։ Եվ, ուշադրություն, վերջում արձանագրվում է՝ այս պահին նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշում չկա։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի ներքո նախատեսվում են երկաթուղային, ավտոմոբիլային, նավթագազային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր, բայց դեռ չգիտեն կամ հանրությանը չեն ներկայացնում, թե Հայաստանի կոնկրետ որ հողատարածքներն են ընդգրկվելու դրանցում։

Ինչ վերաբերում է երկաթուղուն, թեև երկաթուղու հնարավոր երթուղու վերաբերյալ որոշակի ուղղություն է նշվում, այն է՝ խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղու նույն դիրքը, բայց չի հստակեցվում
-երկաթուղու սկզբնակետն ու վերջնակետը, ճշգրիտ կոորդինատները,
-ճանապարհի երթուղին,
-երկաթուղու և ճանապարհի հարակից տարածքների սահմանները։

Ավտոճանապարհի վերաբերյալ ևս որևէ հստակություն չկա։ Այսպիսով՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնության շրջանակ են ձևավորել, որտեղ ավտոճանապարհային ենթակառուցվածքը հստակ նախատեսված բաղադրիչ է, սակայն դրա կոնկրետ երթուղին և տարածքային սահմանները դեռ որոշված չեն կամ չեն հրապարակվում։

Ամփոփելով, պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ սեփական ժողովրդին չեն ներկայացնում վերը նշված նախագծերի տարածքային ու տեխնիկական պարամետրերը։
Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին չեն ասում` Սյունիքով Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհը որտեղով է անցնելու, ինչ տարածք է ընդգրկելու և ինչ պայմաններով է իրականացվելու։

Իսկ սա նշանակում է, որ հանրությունը չի ստացել այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է գնահատելու Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հետևանքները։
Ադրբեջանական օկուպացիայի հարցը շարունակում է մնալ անպատասխան, մինչդեռ նա ստացել է Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհի վավերացված փաստաթուղթ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանը, ըստ էության, արձանագրում է, որ գործող իշխանությունները ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել»։

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն