ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՕՊ հերթապահ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 533 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 08:00-ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 533 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հստակեցրել են, որ անօդաչու սարքերը խոցվել են հետևյալ տարածքների երկնքում՝ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Սարատովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի և Ղրիմի երկնքում։
ԱԹՍ-ներ են խոցվել նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա։



