Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։
Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի ընկերությունը IRIB հեռուստաընկերությանը հայտնել էր առնվազն 5 զոհի և 17 վիրավորի մասին։ Հետագայում զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ այս տվյալները ճշգրտվել են։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը շեշտել է պատասխանատու վարելաոճի կարևորությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար։
Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ։
1
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
2
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
3
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



