Մերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին
ՍՊՈՐՏՎրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին խնդրել է ազատ արձակել հյուրանոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովին և մյուս մասնակիցներին։
«Ցանկանում եմ դիմել Աբու Դաբիի իշխանություններին կամ նրանց, ովքեր կարող են դա անել։ Խնդրում եմ, ազատ արձակեք այդ տղաներին, խնդրում եմ, բաց թողեք նրանց։ Մենք պարզապես մարտիկներ ենք, և նման բան կարող է պատահել», — ասել է Դվալիշվիլին։
Նա այս հայտարարությունն արել է RAF կազմակերպության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում բրազիլացի Մորաեսի նկատմամբ հաղթանակից հետո։
Հիշեցնենք, որ Դվալիշվիլիի հետ կապված միջադեպի համար Ուսման Նուրմագոմեդովը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման և տուգանվել 300 հազար դիրհամով (ավելի քան 81 հազար դոլար)։
1
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
2
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



