Բայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր հուշագրությունում սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ մեղադրելով նրան անձնական քաղաքական շահերը երկրի ռազմավարական շահերից վեր դասելու մեջ։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հրապարակելով հատվածներ Բայդենի «Խոստացիր ինձ, Ամերիկա» գրքից, որը լույս կտեսնի նոյեմբերի 17-ին։
Բայդենը խոստովանել է, որ իր և Նեթանյահուի միջև երբեք լիակատար վստահություն չի եղել։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը մանիպուլյացիայի է ենթարկել փաստերը և երկրի ժողովրդավարական գործընթացներն օգտագործել անձնական քաղաքական նպատակներին հասնելու համար։
ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է նաև Գազայի հատվածում պատերազմի ծանր մարդասիրական հետևանքներին՝ խորին ցավ հայտնելով խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
«Ես խորապես վշտացած եմ հակամարտության հետևանքով զոհված անհամար անմեղ պաղեստինցիների համար։ ՀԱՄԱՍ-ի հետ որևէ կապ չունեցող խաղաղ բնակիչների տառապանքն անմոռանալի է»,- գրել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ Գազայում տեղի ունեցածը խոր հետք է թողել իր հոգում՝ ազդելով միջազգային հարաբերությունների և քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումների վրա։



