Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյժմ գլխավոր խնդիրն է Մոսկվայի և եվրոպական գործընկերների միջև ուղղակի շփման ապահովոււմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, ով անցնող շաբաթվա ընթացքում Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցեց Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցություններին Աբու Դաբիում, ապա հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:
Քուշների խոսքով՝ բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել, որոնք այժմ ուսումնասիրվում են:
«Որոշ գաղափարներ կարող են հանգեցնել ճեղքումների, մյուսները կարող են զարգանալ և դառնալ նոր առաջարկներ, որոնք կօգնեն հաղթահարել մնացյալ տարաձայնությունները։
Մամուլը հաղորդել է երկու կողմերի որոշ առավելապաշտական պահանջների և կոշտ քաղաքական հռետորաբանության մասին: Մեր մասնավոր զրույցներում երկու կողմերն էլ խոստովանում են, որ պատերազմի ավարտի համար պետք կլինեն գործնական փոխզիջումներ»,- գրել է Դոնալդ Թրամփի փեսան X-ում:



