Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Ուկրաինայի՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ներկայությունը կարող էր փչացնել միջոցառումը՝ Կիևի վարչակարգի ղեկավարին բնորոշ ոճով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի ենթադրություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ G20-ի և АТЭС-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
Սեպտեմբերին Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովում։ Հոկտեմբերին նա կարծիք էր հայտնել, որ ենթադրաբար նման հանդիպում կարող է տեղի ունենալ գագաթնաժողովում։ Թեև Վաշինգտոնը չէր բացառել Զելենսկիին միջոցառմանը հրավիրելը, սակայն մինչ այժմ նրա մասնակցության մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



