Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ է։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



