Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է եվրոպական երկրների ցանկությունը՝ մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Նա այս հաղորդագրությունը հրապարակել է Ֆեյսբուքում նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրույցից հետո։
«Այսօր երեկոյան Ալեքսանդր Ստուբի հետ քննարկեցինք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվրոպան սերտորեն կներգրավվի այս գործընթացում՝ «E5 + ԵՄ» ձևաչափով», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցային թիմի կազմի շուրջ։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



