Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը և Չինաստանի արտգործնախարարությունը հաստատել են, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Եռակողմ հանդիպումը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Ըստ Financial Times-ի՝ առաջնորդները կքննարկեն միջուկային սպառազինությունների վերահսկողության, միջուկային զենքի տարածման և Իրանի հետ կապված հարցերը, մինչդեռ ուկրաինական հակամարտության կարգավորումը նախատեսված չէ օրակարգում։ Հանդիպումը կանցկացվի առանց նախապես համաձայնեցված օրակարգի։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



