Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼցանավը հրդեհվել է կիրակի օրը Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ ծովային ականի վրա պայթելուց հետո։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավը պայթել է ծովային ականի վրա և հրդեհվել», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Nour News գործակալությունը։
ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի տվյալներով՝ լցանավն անջատել էր նավիգացիոն համակարգերը և գտնվում էր Հորմուզի նեղուցի՝ անցման համար արգելված գոտում։ Անձնակազմի վիճակի և հնարավոր բնապահպանական վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



