Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

WhatsApp-ը, որն ամեն օր օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից, շարունակում է մնալ նաև կիբերխարդախների թիրախներից մեկը։ Վերջին շրջանում առցանց խարդախությունները գնալով ավելի բարդ մեթոդներով են իրականացվում․ հանցագործները փորձում են ոչ միայն գումար կորզել օգտատերերից, այլև ձեռք բերել նրանց անձնական տվյալները, կոտրել հաշիվները և դրանց միջոցով խաբել ընկերներին ու հարազատներին։

Խարդախությունների վտանգն այն է, որ հաճախ դրանք առաջին հայացքից սովորական նամակագրություն են հիշեցնում։ Օգտատերը կարող է հաղորդագրություն ստանալ ծանոթի անունից, տեսնել հայտնի ընկերության լոգոն կամ ստանալ գայթակղիչ առաջարկ՝ նույնիսկ չկասկածելով, որ գործ ունի խաբեության հետ։

Ամենատարածված մեթոդներից մեկը WhatsApp-ի հաշվի կոդը կորզելն է։ Խարդախները կարող են ներկայանալ որպես ծանոթ, տեխնիկական աջակցության աշխատակից կամ որևէ ծառայության ներկայացուցիչ և խնդրել ուղարկել SMS-ով ստացված վեցանիշ հաստատման կոդը։ Այն ստանալուց հետո նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ հաշիվ, դուրս մղել նրան սեփական էջից և արդեն նրա անունից գումար խնդրել ծանոթներից։

Կեղծ պետական կառույցների և բանկերի աշխատակիցներ։ Հայաստանում ևս արձանագրվել են նման դեպքեր։ ՀՀ քննչական կոմիտեն 2026 թվականի փետրվարին հայտնել էր, որ բացահայտված հանցավոր խմբի անդամները WhatsApp-ում ստեղծել են ղեկավար պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ՝ ներկայանալով ԱԱԾ-ի, ՆԳՆ ոստիկանության և Կենտրոնական բանկի աշխատակիցներ։ Նրանք քաղաքացիներին համոզել են վարկ վերցնել կամ իրենց բանկային հաշիվներից գումարները կանխիկացնել և իբր անվտանգ պահպանության նպատակով փոխանցել այլ հաշվեհամարների, այդ թվում՝ կրիպտոդրամապանակների միջոցով։ Արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։

 

Կեղծ ներդրումային առաջարկներ։ Մեկ այլ տարածված մեթոդ է WhatsApp-ով բարձր եկամուտ խոստանալը։ Մարդկանց առաջարկում են ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, բաժնետոմսերում կամ այլ նախագծերում՝ խոստանալով կարճ ժամանակում մեծ շահույթ։ Սկզբում կարող են նույնիսկ փոքր գումարի դիմաց ցույց տալ իբր ստացված եկամուտը, որպեսզի մարդը վստահի և ավելի մեծ գումար ներդնի։ Սակայն որոշ ժամանակ անց կապը դադարում է, իսկ ներդրված գումարը վերադարձնել այլևս հնարավոր չի լինում։

 

QR կոդի միջոցով հաշվի հասանելիության ստացում։ Խարդախները կարող են առաջարկել մասնակցել քվեարկության, ստանալ մրցանակ կամ օգտվել հատուկ առաջարկից՝ դրա համար խնդրելով սկանավորել QR կոդը կամ մուտքագրել WhatsApp-ի հաստատման կոդը։ Այդ գործողությամբ հնարավոր է, որ օգտատերը թույլատրի խարդախին իր հաշիվը միացնել մեկ այլ սարքի։ Այսպիսով՝ հանցագործը կարող է հետևել նամակագրությանը և օգտվել հաշվից՝ առանց սեփականատիրոջ անմիջական մասնակցության։ Meta-ն 2026 թվականի մարտին հայտնել է, որ WhatsApp-ում ներդնում է սարքի կասկածելի միացման մասին նախազգուշացումներ։

 

Կեղծ աշխատանքի առաջարկներ։ Մարդկանց անհայտ համարներից առաջարկում են հեռավար աշխատանք՝ խոստանալով բարձր վարձատրություն՝ ընդամենը մի քանի ժամվա աշխատանքի դիմաց։ Որոշ դեպքերում աշխատանքի ընդունվելու, հաշիվ ակտիվացնելու կամ առաջադրանքներ կատարելու համար պահանջում են նախապես գումար փոխանցել կամ տրամադրել անձնական տվյալներ։ Նման առաջարկները նույնպես կարող են խարդախության մաս լինել։

Ինչպե՞ս պաշտպանվել

Past.am-ը ներկայացնում է մի քանի կարևոր կանոն, որոնք կարող են օգնել խուսափել նման ծուղակներից։

  • Երբեք ոչ մեկին մի փոխանցեք WhatsApp-ի կամ SMS-ով ստացած հաստատման կոդը։

  • Մի սկանավորեք անհայտ անձանց ուղարկած QR կոդերը։

  • Ակտիվացրեք երկփուլանի ստուգումը (Two-step verification)։

  • Մի փոխանցեք գումար այն անձանց, որոնք ներկայանում են որպես բանկի կամ պետական կառույցի աշխատակիցներ և պահանջում են գումարը տեղափոխել այլ հաշվեհամարի։

  • Կասկածելի հղումներով մի անցեք և մի ներբեռնեք անհայտ աղբյուրներից ստացված հավելվածներ։

  • Եթե ծանոթներից որևէ մեկը անսպասելիորեն գումար է խնդրում, նախ զանգահարեք նրան և համոզվեք, որ հաղորդագրությունն իսկապես իր կողմից է ուղարկվել։

  • Կասկածելի օգտահաշիվները արգելափակեք և հաղորդեք WhatsApp-ին։

Եթե արդեն կորցրել եք հաշվի հասանելիությունը, հնարավորինս արագ փորձեք այն վերականգնել հեռախոսահամարի միջոցով և զգուշացրեք ձեր կոնտակտներին, որ ձեր անունից կարող են խարդախ հաղորդագրություններ ուղարկվել։

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը նմանատիպ դեպքերի վերաբերյալ քաղաքացիներին հորդորում է դիմել իրավապահներին։ Խորհրդատվության համար գործում է նաև ինտերնետային խարդախությունների թեժ գիծը՝ 011 52 52 52։

 

Այսպիսով՝ WhatsApp-ից օգտվելիս միայն անծանոթ համարներից զգուշանալը բավարար չէ։ Խարդախները կարող են ներկայանալ նաև հարազատի, ընկերոջ կամ պետական կառույցի աշխատակցի անունից։ Ամենակարևոր կանոնը մեկն է՝ ոչ մի կասկածելի հաղորդագրության կամ զանգի ազդեցության տակ մի շտապեք տրամադրել տվյալներ կամ գումար փոխանցել։ Past.am-ը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ թվային անվտանգության հարցում զգոնությունը կարող է կանխել ոչ միայն անձնական տվյալների կորուստը, այլև լուրջ ֆինանսական վնասը։

Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետը Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվելԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանՀայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnր Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FT Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանՈւրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Ցուրտ օրերը եկան Հայաստան․ եղանակը կտրուկ կփոխվիԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան Աբրահամյան Nova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին Տարադրամի փոխարժեքն այսօր. ինչ վիճակում է ռուբլին Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են նախատեսված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների շուրջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակ Կիբեռհարձակումներ՝ Իլհամ Ալիևի սոցցանցային էջերի վրա Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ է միայն Քարի լիճ տանող ճանապարհը Չինաստանը հաստատել է Սի Ծինփինի, Պուտինի և Թրամփի միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը Սպասվում է ջերմաստիճանի անկում Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Axios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Ապարան-Սպիտակի ոլորանների մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Սևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողություն ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան 23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ Բելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնում Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Ալիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ Հայաստանին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը Բայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեին Պեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում