Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի կենտրոնում կառուցվող Baghramyan Residence բնակելի համալիրը «Տուն Էքսպո 2026» ցուցահանդեսում ներկայացրել է նախագծի առանձնահատկություններն ու բնակարանների ձեռքբերման հատուկ պայմանները։
Մարշալ Բաղրամյան 37 հասցեում կառուցվող 18-հարկանի համալիրը համադրում է ժամանակակից ճարտարապետությունն ու պրեմիում դասի հարմարավետությունը։ Նախագծում նախատեսված են դեպի Երևան և Արարատ բացվող պանորամային տեսարաններով բնակարաններ, հատակից առաստաղ ձգվող վիտրաժային պատուհաններ, խելացի կառավարման համակարգ, շուրջօրյա անվտանգություն և ստորգետնյա ավտոկայանատեղի։
Բնակարանների ձեռքբերման համար առաջարկվում է 30 տոկոսից սկսվող կանխավճար և մինչև 38 ամիս ժամկետով անտոկոս տարաժամկետ վճարման հնարավորություն՝ նվազող գրաֆիկով։
Նախագծի և առաջարկների մասին մանրամասն՝ տեսանյութում։



