Ուկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ղրիմի կամրջին, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով կամրջով տրանսպորտային երթևեկությունը սահմանափակվել է և, նախնական գնահատականներով, սահմանափակումները կգործեն մինչև օրվա կեսը։
Կամրջով երթևեկությունը դադարեցվել է երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 02։00-ից հետո, և սահմանափակումները դեռևս ուժի մեջ են։
Միաժամանակ հաղորդվում է Ղրիմ մեկնող չորս մարդատար գնացքների ուշացման մասին։ Երկու գնացք ուղևորվում է Մոսկվայից, մեկական՝ Սանկտ Պետերբուրգից և Ադլերից՝ Կերչի ուղղությամբ։ «Գրանդ Սերվիս Էքսպրես» ընկերության տվյալներով՝ գնացքների ուշացումը կազմում է 2-ից 4,5 ժամ։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



