Տղամարդը կծել է քաղցրավենիքը, որի մեջ պայթուցիկ է եղել. նա մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում տղամարդ է մահացել այն բանից հետո, երբ իրեն առաջարկված քաղցրավենիքի մեջ գտնվող պայթուցիկ սարքը պայթել է բերանում։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։
Դեպքը տեղի է ունեցել ընթրիքից հետո։ Տղամարդը նստած է եղել խարույկի մոտ, երբ նրան է մոտեցել ծանոթներից մեկը և զրույցի ընթացքում քաղցրավենիք առաջարկել։
Տղամարդը հազիվ էր հասցրել կծել այն, երբ ներսում գտնվող պայթուցիկ սարքը գործի է դրվել։ Պայթյունի հետևանքով նա բերանի շրջանում ծանր վնասվածքներ է ստացել։ Ընտանիքի անդամները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Past.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ քաղցրավենիքի մեջ եղել է վայրի խոզերի որսի համար նախատեսված պայթուցիկ սարք։ Այժմ իրավապահները հետաքննում են, թե ինչպես է տուժածի ծանոթը ձեռք բերել այդ սարքը և ինչ հանգամանքներում է այն հայտնվել քաղցրավենիքի մեջ։



