Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվել է «Mini Whoop Drone Racing  Armenia 2026 » FPV դրոնների ամենամյա մրցարշավը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի դրոնների սիրողական ու պրոֆեսիոնալ օպերատորներին։ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մրցարշավի նպատակն էր խրախուսել երիտասարդների հետաքրքրությունը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։

Մրցարշավն անցկացվել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ հատուկ պատրաստված մրցուղում։ Մասնակիցները մրցել են երեք անվանակարգերում՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Մրցումները հնարավորություն են տվել մասնակիցներին ցուցադրելու դրոնների կառավարման իրենց հմտությունները, տեխնիկական պատրաստվածությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։

Ընդհանուր առմամբ մրցարշավին մասնակցեց շուրջ 80 օպերատոր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և  Բելառուսից։ 

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս գործնականում ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, զարգացնելու իրենց կարողություններն ու հետաքրքրությունը ինժեներական ոլորտի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերն այսօր լայն կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, և դրանց կառավարման ու կիրառման հմտություններն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վստահ ենք, որ նման մրցարշավերը նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մեզ համար կարևոր է, որ այս մրցարշավը մեկ հարթակում միավորի Հայաստանից և արտերկրից FPV դրոններով զբաղվող մասնակիցներին՝ հնարավորություն տալով մրցակցելու, փորձի փոխանակման և սեփական կարողությունները գնահատելու։ Մրցարշավը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլև ռադիոկապի, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիական այլ ուղղություններով գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և կատարելագործելու հնարավորություն։ Մեր նպատակն է հնարավորինս շատ երեխաների ու պատանիների ներգրավել այս ոլորտում՝ խրախուսելով նրանց շարունակական զարգացումը և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը»,– նշել է «ԱրմԴրոն համայնք» կրթական և սպորտային հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի հաղթողներն են՝ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Վլադիմիր Սակուն, 2-րդ տեղ՝ Վարդան Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Թաթոսյան։  Կիսապրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Արամ Սահակյան, 2-րդ տեղ՝ Հայկ Սարգսյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան։ Սկսնակների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Լևոն Առաքելյան, 2-րդ տեղ՝ Էդուարդ Հայրապետյան, 3-րդ տեղ՝ Ռաֆիկ Ադամյան։  Հաղթողներն ստացան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։  Ucom-ի հատուկ մրցանակներին արժանացել են Սամվել Միրզոյանը, Վարդուհի Գրիգորյանը և Հայկ Թադևոսյանը։ 

Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրել են առաջին դեմքից դիտման (First Person View) տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները՝ դրոնները կառավարելով դրանց վրա տեղադրված տեսախցիկներից փոխանցվող պատկերի միջոցով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հետևելու մրցումներին հատուկ տեղադրված էկրաններով, իսկ մրցարշավի ընթացքը հեռարձակվել է նաև «ԱրմԴրոն համայնքի» YouTube-ի ալիքով։

«Mini Whoop Drone Racing Armenia 2026» ամենամյա մրցարշավը մասնակիցների համար դարձել է ոչ միայն մրցելու, այլև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համախոհների հետ կապեր հաստատելու հարթակ։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին գործնականում բացահայտելու անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները և զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։

 

Թաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Պուտինի կոշտ ուղերձը․ Արևմուտքը չի հրաժարվում նեոգաղութային հավակնություններից 2027 թվականին ոչ մի ռուս թոշակ չի ստանաԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասինԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը. նախաքննությունն ավարտվել է Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան Տղամարդը կծել է քաղցրավենիքը, որի մեջ պայթուցիկ է եղել. նա մահացել էՈւկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետը Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվելԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանՀայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnր Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FT Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանՈւրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Ցուրտ օրերը եկան Հայաստան․ եղանակը կտրուկ կփոխվիԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան Աբրահամյան Nova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին Տարադրամի փոխարժեքն այսօր. ինչ վիճակում է ռուբլին Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են նախատեսված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների շուրջ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակ Կիբեռհարձակումներ՝ Իլհամ Ալիևի սոցցանցային էջերի վրա Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ է միայն Քարի լիճ տանող ճանապարհը Չինաստանը հաստատել է Սի Ծինփինի, Պուտինի և Թրամփի միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը Սպասվում է ջերմաստիճանի անկում Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին Axios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Ապարան-Սպիտակի ոլորանների մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ