Թաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի Պհուկետ նահանգի Պատոնգ զբոսաշրջային շրջանում գտնվող մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են կղզիային նահանգի ոստիկանությունից։
«Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան վեցհարկանի առևտրային շենքում, որտեղ գտնվել է մոտոցիկլետների վարձույթի կետը։ Կրակն արագորեն տարածվել է հարակից շինությունների վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է 11 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ ողբերգության պատճառները պարզելու համար։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



