Լեղաքարային հիվանդությունների առաջացման պատճառները և բուժումը
ԼԱՅՖԼեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:
Լեղաքարային հիվանդության համար առավել բնորոշ է հանդիսանում աջ թուլակողում ցավերի նոպան՝ այսպես կոչված լեղային կամ լյարդային խիթը: Խիթի նոպաներ սովորաբար հարուցում են մանր քարերը, երբ դրանք տեղաշարժվում են լեղապարկի վզիկի շրջանում, ելանցքը կամ՝ անմիջապես պարկային ծորան: Ցավային զգացողությունների պատճառ են հանդիսանում լեղապարկի և ծորանների սպաստիկ կծկումները, որոնք ծագում են լեղապարկի հանկարծակի ձգման և դրա մեջ ճնշման բարձրացման հետևանքով:
Հիվանդության առաջացման պատճառներից կարող ենք թվել ջուրը, որը շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով կարող է քարեր առաջացնել: Քիմիական նյութերով հարուստ սնունդը ևս կարող է խիստ բացասաբար ազդել մեր օրգանիզմի վևա:
Լեղուղիների սուր բորբոքման ժամանակ ցուցված է խիստ անկողնային ռեժիմ։ Ցավային նոպան վերացնելու նպատակով կիրառում են հակակծկանքային և ցավազրկող դեղամիջոցներ: Լեղախիթային նոպան կարելի է կասեցնել նաև գլյուկոզայի կամ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով 3-5 մլ նովոկաինի 0,5%-անոց լուծույթի ներերակային ներարկումով։ Օգտագործում են լեղամուղ միջոցներ, ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկներ, նիտրոֆուրանային պատրաստուկներ։ Լեղատար համակարգի սուր բորբոքումների թարախային, գանգրենոզ և նեղվածքային ձևերը բուժվում են միայն վիրահատելով։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



