Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է Շիրակի մարզի Ազատան գյուղում գործող «ԻԳԻԹ» ընկերության թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի գործունեությունը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և առաստաղների մի մասը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ արտադրության ընթացքում օգտագործվել են սննդամթերքի հետ շփման համար ոչ համապատասխան նյութերից պատրաստված սարքավորումներ։
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել արձանագրված խախտումները և արտադրամասի պայմանները համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Թերությունները շտկելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում



