Մեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնտրական գործընթացները դարձել են միջազգային քաղաքական հակամարտությունների նոր հարթակ։ Այս մասին «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Единая Россия կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության խնդրին բախվում են ինչպես Գլոբալ Հարավի, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներ։ Այդ համատեքստում Մեդվեդևը հիշատակել է նաև Հայաստանը՝ Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և Բրազիլիայի հետ միասին։
Մեդվեդևը հավելել է, որ արտաքին քաղաքական դերակատարները հաճախ չեն ցանկանում հաշվի նստել ժողովուրդների կամարտահայտության հետ։ Նա ընտրական գործընթացներին արտաքին միջամտության հարցը ներկայացրել է որպես միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր։
1
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
2
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
3
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
4
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
5
Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ



