35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Ջարկհանդ նահանգում ութամյա աշակերտուհու սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև երեխայի 35-ամյա մորաքույրը։
Աղջիկը նոյեմբերի 8-ին անհետացել է Չաթրա շրջանի Անանտապուր գյուղում։ Մայրը սկզբում ինքնուրույն է փորձել գտնել դստերը, սակայն ապարդյուն, ինչից հետո դիմել է ոստիկանություն։
Հինգ օր անց երեխայի մարմինը հայտնաբերվել է թփուտներում՝ բրնձի դաշտի հարևանությամբ, նրանց տնից մոտ 150 մետր հեռավորության վրա։
Հաջորդ օրը իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի՝ զոհված աղջկա 35-ամյա մորաքրոջը, 32-ամյա կնոջ և 27-ամյա տղամարդու։ Բոլոր երեքն էլ ներկայացվել են դատարան, որից հետո նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել։
Past.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանության վարկածով՝ աղջկա մորաքույրը զբաղվել է ժողովրդական բժշկությամբ և օկուլտ ծեսեր է կատարել։ Հետաքննիչները ենթադրում են, որ նա որոշել է զոհաբերել զարմուհուն՝ նորալուսնի ժամանակ կախարդական ուժեր ձեռք բերելու նպատակով։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են արյան հետքերով մանգաղ, հագուստ և ծիսական արարողությունների ժամանակ օգտագործվող այլ իրեր։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննությունը շարունակվում է։



